«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք, ուսումնական տարվան ընդառաջ որոշում էր կայացվել թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքով: Օրերս «Փաստը» մի հետաքրքիր տեղեկություն ստացավ: Խմբագրությանն էր դիմել Վանաձորի ուսուցչուհիներից մեկը (վերջինիս անուն ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) եւ նշել, որ թեստավորվել է սեպտեմբերի 3-ին, 48 ժամ հետո ստացել է թեստի դրական պատասխան:
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը միանշանակ ընդունելը միամտություն է: Իշխող թիմի ներսում, այո, ջրերը մի առվով չեն հոսում, բայց դա չի նշանակում, թե ամեն մի հրաժարական լոկ հետեւանք է, այլ ոչ՝ նախադրյալ:
Այսօր սեպտեմբերի 11-ն է, ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 3000 մարդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ակտիվ պայքարի քաղաքական սցենար են մշակել։ Աշխատելու են բոլոր ուղղություններով եւ հանրության բոլոր շերտերի հետ։ Կարեւոր դեր է վերապահված երիտասարդներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը:
Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել է Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը:
Առնվազն չորս մարդ է զոհվել սեպտեմբերի 10-ի երեկոյան Աֆղանստանի Խոստի նահանգում հարսանեկան արարողության ժամանակ որոտած պայթյունի հետեւանքով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 01։28-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Երեւանի Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը որոշել է միանալ «Սասնա ծռեր» նորաբաց կուսակցության թիմին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել է 68 տոկոսով:
ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ։
«Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:
2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը:
Շքեղ շերտավոր աղցան՝ սնկով և հավով:
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների դադարեցումը պարտադիր չէ, որ հետքայլ նշանակի պատրաստուկի մշակման գործում:
Գլոբալացման դարաշրջանին, որն սկսվել է 1980 թվականից, փոխարինելու կգա «անկարգության դարաշրջանը»:
Jeep ընկերությունը Լոնդոնում բացել է աշխարհի ամենաէքստրեմալ հյուրանոցը: Այս մասին հաղորդվում է տեսանյութում, որը հայտնվել է ընկերության եվրոպական գրասենյակի YouTube-յան պաշտոնական ալիքում:
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ստեղծել է շամպայնի իր առաջին եզակի տեսակը՝ Fleur de Miraval (ֆրանսերենից թարգմանաբար՝ Միրավալի ծաղիկ): Փիթից պահանջվել է հինգ տարի շամպայնը ստեղծելու համար, գրում է Inside Hook-ը:
Դժվար թե մեկն այլընտրանք առաջարկի, եթե պնդենք, որ և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ ներքաղաքական ու հասարակական կյանքում մեր պետության ու պետականության գերխնդիրն Արցախն է` իր հիմնահարցով: Իսկ խնդիրն այնպիսի լուծում է պահանջում, ինչպիսին այդ հինավուրց հողի հնաբնակ տերն է պատկերացնում` իր երկարամյա պայքարով: Ուրեմն՝ Արցախի հիմնախնդրի լուծումը մեկ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի` բացառապես Արցախի ինքնորոշված ժողովրդի: Անվիճելի է, որ մեր ինքնության, պետության ու պետականության, լինելիության ընթացքի երաշխիքն ու պայմանն Արցախն է: Արցախը ոչ միայն Հայաստանի դարպասն է, այլ ուղղակի մեր առօրյա, ամենօրյա ելումուտը: Այդուհանդերձ, արցախցին է որոշել և որոշում իր կեցությունն ու կացությունը:
Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը:
Համակարգչային պատահարների արդյունավետ քննության համար պետք է ձևավորվի համապատասխան օրենսդրական դաշտ, մասնագետների համայնք, իսկ այդ գործով զբաղվող կառույցն ունենա որակավորված մասնագետներ և համապատասխան տեխնիկական օժտվածություն։ Այս կարծիքը «Կասպերսկի. բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց «Հայաստանի Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության (ISOC AM) փոխնախագահ և CERT AM ինֆորմացիոն անվտանգության կենտրոնի ղեկավար Գրիգորի Սաղյանը։ Նա պարզաբանեց, որ CERT […]
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ՝ դա պատճառաբանելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններով։
Աննա Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար: Այս մասին Բաղդասարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսավարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը սեպտեմբերի 2-ից վերականգնվել է աշխատանքում: 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես հայտնեց. «Անկեղծ ասած, դեռ չեմ պատկերացնում՝ ինչ գործընթաց է եղել: Նախարարը շատ անակնկալ կերպով հրամանը չեղյալ է հայտարարել. ենթադրում եմ՝ երևի թե համոզվեց, որ վերջին զանգի արարողություն չի եղել… Չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն դեպքում, նախարարի կողմից է չեղյալ հայտարարվել հրամանս, շատ շնորհակալ եմ, շատ տրամադրված սկսել եմ նորից աշխատել»:
«Ես մասնակցել եմ 2018թ. իշխանափոխության գործընթացին, որովհետև հեղափոխություն կոչվածն ինձ համար նախ և առաջ արմատական, և, ընդհանրապես, արժեհամակարգային փոփոխություններն են երկրում, որը հիմա չեմ տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը: