Բաժիններ՝

Կատալոնիայում տարածաշրջանի օրն անհայտ անձինք հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում

Անհայտ անձինք Իսպանիայի Ժիրոնայի նահանգում հրկիզումներ են իրականացրել երկաթուղիներում Կատալոնիայի Ազգային օրվան (Դիադա) նվիրված ակցիաների շրջանակում: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել է El Periodico թերթը:

Հրդեհների պատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, այդ թվում Բարսելոնայի եւ Ֆիգերասի միջեւ: Սովորաբար նման ակցիաները կազմակերպում են տարածաշրջանի անկախության կողմնակիցները:

Կատալոնիայում խոշոր ցույցեր պետք էտեղի ունենան օրվա երկրորդ կեսին:

Նախորդ տարիներին Դիադայի առթիվ հանրահավաքներին էր միանում ավելի քան կես միլիոն մարդ: Այնուամենայնիվ այս տարի կորոնավիրուսի համավարկի պատճառով կազմակերպիչները որոշել են զգալիորեն կրճատել մասնակիցների թիվը:

Տոնը նվիրված է 1714 թվականի սեպտեմբերի սկզբի իրադարձություններին, երբ Բարսելոնան երկարատեւ պաշարումից հետո անձնատուր եղավ Բուրբոնների գահատոհմի կողմնակիցների զորքերի ուժեղ ճնշման ներքո, եւ Կատալոնիան վերջնականապես մտավ Իսպանիայի կազմի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930