
«Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին։
27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող «Կիրյատ Շմոնա», «Աշդոդ», ինչպես նաեւ «Հապոել Ակկրե», «Իրոնի Նեշեր» թիմերում։
Աբոուդին Իսրայելի գավաթակիր է։
Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։