Հոգով սահմանին ենք`մեր եղբայրների կողքին. Սիմոն Մարտիրոսյան
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ աջակցությունն հայտնելով սահմանապահ զինվորներին:
«Անընդունելի է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության հրետակոծումը: Առավել քան վստահ եմ, հայ զինվորը իր բազկի ուժը ցույց տվել և տալու է: Մենք հոգով սահմանին ենք` մեր եղբայրների կողքին, մեր ոգին անպարտ է: Հաղթելու ենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են; Քաղաքացիական անձանց շրջանում կան երկու զոհ և տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։