Բաժիններ՝

Ադրբեջանական օդուժի թիրախում նաեւ քաղաքացիական անձինք ու շինություններն են. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը եւ տեսանյութ հրապարակել։

Կադրերում  վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տներն են: Հրետակոծված տներից մեկի տանտիրուհին պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան անակնկալի եկել հրետակոծությունից, ինչպես է մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել։

Ռմբապաստարաններ տեղափոխված երեխաներին հոգեւորականը գոտեպնդում է, հորդորում չվախենալ։ Տեսանյութում պատկերված է նաեւ Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր մանկահասակ երեխան։

Վիրավոր Ստեփանակերտը

Ադրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Տեսանյութը ներկայացնում է վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տները: Մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել, առողջություն Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված փոքրիկին…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Sonntag, 27. September 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս