
Արցախում քաղաքացիական զոհերից մեկը 9 տարեկան աղջնակ է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ բնակչության շրջանում խուճապ չկա, սակայն կան զոհեր և վիրավորներ:
«Ունենք քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ վիրավորներ, երկու արդեն հաստատված զոհ՝ տատ և թոռ Մարտունի քաղաքից: Թոռնիկը 9 տարեկան աղջնակ է»-ասաց Պողոսյանը: