Փաշինյանի միակ, պատկան, բացառիկ, եզակի լուսանկարը Թրամփի հետ

Սոցիալական ցանցերում և որոշ լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր գործող կառավարությունը միակն է Հայաստանի պատմության մեջ, որը ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ուսումնասիրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները՝ սկսած 2018-ից։

2018-ի հոկտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փոշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Բոլթոնի այցից 1 ամիս առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արարողակարգային հանդիպում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև։

Արդեն 2019 թվականի հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին։

168.am- Ի դեպ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել՝ նկատելով․

«Անհամբեր սպասում եմ Զ. Մնացականյանի այցին Վաշինգտոն, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին։

Հույս ունեմ վերջապես տեղի կունենա ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Սա մինչ ընտրությունները վերջին շանսն է հանդիպելու Թրամփի կաբինետի որևէ անդամի հետ: Անկախությունից ի վեր Փաշինյանի վարչակազմը միակն է, որ որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի կաբինետի որևէ անդամի հետ: Չեն հանդիպել նաև երկրի ղեկավարները: Սա նույնպես բացառիկ երևույթ է:

Հայաստանում ոմանք սիրում են կրկնել, որ «Թրամփի վարչակազմը տարօրինակ է դրա համար չենք կարողանում հանդիպել»: Չգիտես՝ ինչու, վրացիների, ադրբեջանցիների, ղազախների և ուզբեկների համար տարօրինակ չեն, նրանք հանդիպում են, լուրջ օրակարգ են առաջ մղում:

Չեմ բացառում, որ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ նա կհանդիպի հենց Վաշինգտոնում, ինչպես նշված էր համանախագահների երեկվա հայտարարության մեջ։

Ի դեպ, փայլուն կլիներ, եթե հանդիպում տեղի ունենար Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերի ներկայացուցիչների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս