«Նյուքասլ Յունայթեդը» դատի կտա ԱՊԼ-ին
«Նյուքասլ Յունայթեդը» մտադիր է դատական հայց ներկայացնել ընդդեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ Սաուդյան Արաբիայի PCP Capital Partners և Reuben Brothers պետական ներդրումային ֆոնդին ակումբը վաճառելու գործարքի խափանման համար, հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլի» սեփականատեր Մայքլ Էշլին երկու փաստաբան է վարձել՝ դատավարության ընթացքում ակումբի շահերը ներկայացնելու համար: «Նյուքասլի» ղեկավարության կարծիքով՝ Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսի գործողությունները հանգեցրին նրան, որ գործարքը չիրականացավ:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունն արգելափակեց ակումբը վաճառելու գործարքը, չնայած այն հանգամանքին, որ «Նյուքասլ Յունայթեդը» ապացույցներ ներկայացրեց, համաձայն որոնց՝ ներդրողներն անկախ են Սաուդյան Արաբիայի կառավարությունից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը