Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չեմպիոն կդառնա: Հնարավոր է, երբ Կլոպն ու Գվարդիոլան հեռանան. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կիսվել է առաջիկա տարիներին Անգլիայի չեմպիոնի կոչման համար «կարմիր սատանաների» հեռանկարների վերաբերյալ իր կարծիքով:

«Միակ բանը, որ կարող եմ երաշխավորել, այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չեմպիոն կդառնա: Դա տեղի չի ունենա այս կամ հաջորդ մրցաշրջանում: Բայց հրաշալի կլինի, երբ պատահի: Որքան երկար է սպասումը, այնքան ավելի հրաշալի է հաղթանակի զգացումը:

Ես չեմ դատում «Յունայթեդի» երկրպագուի պես և չեմ ասում, որ մենք պետք է հաղթենք այս մրցաշրջանում: Այո, դա ցանկալի կլիներ, բայց սովորաբար դու զգում ես՝ երբ է եկել քո ժամանակը: Հիմա այդ զգացումը չկա: Միգուցե «Յունայթեդը» չեմպիոն դառնա, Կլոպն ու Գվարդիոլան հեռանան «Լիվերպուլից» ու «Սիթիից»: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մի քանի տարվա ընթացքում: Սա շանս կլինի, քանի որ նրանք երկուսն էլ հիանալի մարզիչներ են, ովքեր հիանալի թիմեր են կառուցել: Բայց նրանք կհեռանան մեկ, երկու կամ երեք տարի հետո: Դա կլինի այն պահը, երբ «Յունայթեդը» կկարողանա վերադառնալ: Համոզված եմ, որ «Չելսին» նույնն է մտածում իր մասին»,- Նևիլին է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս