Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 29 միլիոն 259 հազարից:
Կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալուն պես ողջ աշխարհում լուրջ ցնցումներ գրանցվեցին առողջապահական, սոցիալական ու տնտեսական համակարգերում: Անհրաժեշտ են գլոբալ փոփոխություններ այդ ցնցումներին դիմակայելու և ապագայում նմանօրինակ խնդիրներին ավելի պատրաստ լինելու համար: Այս խնդրին է անդրադառնում Դավոսյան Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբի ու «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեի համահեղինակած «COVID-19: The Great Reset» գիրքը:
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աշխարհի ամենալավ Արձակուրդը»,- ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ կից հրապարակելով իր արձակուրդից լուսանկար թոռնիկների հետ։։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բավականին լուրջ գործընթաց է սկսել: Ոչ մեկ անգամ գրել էինք, որ իր պաշտոնավարման հենց առաջին օրվանից նա իր ծանոթ-բարեկամներին տարբեր պաշտոնների է նշանակել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ արդարադատության նախարար Ռոստամ Բադասյանը պատերազմ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Տեղեկություններ կան ԿԺԴՀ-ի Յոնբենի օբյեկտում հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօրվանից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր՝ դասերից առաջ ու հետո, կախտահանվեն: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն երկու հերթով, առավելագույնը 20 աշակերտով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրապետության մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ։
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի կենտրոն են վերադարձել մայրաքաղաքից մարզեր ուղեւորափոխադրում իրականացնող գազելներն ու տաքսիները։ Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք արգելվեց այդ տրանսպորտային միջոցների մուտքը քաղաքի կենտրոն եւ այնտեղ կայանումը։
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու գործընթացը կսկսի Ազգային ժողովի թե՛ ներսից, թե՛ դրսից:
Ինչպես արդեն տեղկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողության։ Նա իր ելույթում հայտարարել է, թե 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։ «Ես ուզում եմ դուք ընկալեք, որ ամեն ժամը, որ անցկացնում եք դպրոցի պատերի ներսում եւ ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն թե ինչպես եք անցկացնում, դրանով որոշվում է, թե ինչպես եք ապրելու դուք»,– ասել է նա։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստից: Թերթը տեղեկացել է, որ այս անգամ միանգամից երկու զեկույց է քննարկվել, եւ կրկին բուռն քննարկում է ծավալվել հարցերի վերաբերյալ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական ասուլիսը, որի ընթացքում կհրապարակի նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, ասուլիսը կլինի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Այս ընթացքում համապատասխան օղակները զբաղված են փաստերի ի մի բերման գործընթացով։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորներ «վերեւների» հորդորով մի քանի օր է՝ բանակցություններ են վարում մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆալակյանի հետ, որ նա հետ վերցնի դիմումը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, սակայն «Իմ քայլը» երեկ նրա փառաբանման ցերեկույթ կազմակերպեց։
«Փաստ» թերթը գրում է. «Մասնագետներն ու փորձագիտական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, ինչը համարվում է «կարմիր գծի» վերին շեմը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից` շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս շարունակ՝ ողջ հուլիսին, Կապանի ոստիկանությունում խռովահույզ վիճակ էր տիրում։ Իրավիճակը հանդարտվել է պետի եւ պետի օպերգծով տեղակալ Դավիթ Սուրենյանի պաշտոնանկությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հրավիրել են հանդիպման իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը դեռ սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, թե վայր է դնում իր պատգամավորական մանդատը: Ըստ թերթի տեղեկությունների՝ հանդիպմանը, սակայն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ոչ մի ներկայացուցիչ ներկա չի եղել:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ, վերլուծաբան Վադիմ Դուբնովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյան-Պուտին շփումների բացակայությունը, ասել է․ «Մոսկվային, մեղմ ասած, «не до Пашиняна», Փաշինյանի տեսանկյունից էլ՝ ընդհանուր առմամբ, որքան նա քիչ գործ ունենա Մոսկվայի հետ, այնքան իր համար ավելի լավ։ Աշխատանքային գործընթաց կա, այլ ուղղություններով փորձել իրավիճակ փոխել երևի թե նպատակահարմար չեն համարում»։
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ծառահատումով, վառելափայտն էլ կուտակում է իրենց թաղամասում վարձակալած ավտոտնակում:
Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերին մոտ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 27-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել:
ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809 – 1865) մազափունջը 81 հազար դոլարով վաճառվել է Միացյալ Նահանգներում կայացած աճուրդում:
Արամ Mp3-ն և 3.33 խումբը հանդես են եկել համատեղ աշխատանքով: Համագործակցության արդյունքում ծնվել է «Քոչարի» երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: