Բաժիններ՝

Սերը մեր ուժն է, հույսը և ապագան. Էրիկ Կարապետյանը ներկայացրել է «Սիրո պանդեմիա» ալբոմը

Չնայած համավարակի տարածմանը, որը մեծ վնասներ հասցրեց ինչպես այլ ոլորտներին, այնպես էլ մշակույթին, շատ ստեղծագործողներ չդադարեցին աշխատել և շարունակեցին նոր գործեր գրել, որոնք սիրով են ներկայացնում հանրությանը: Նրանցից է երգիչ Էրիկ Կարապետյանը, որն այս դժվարին պայմաններում իր երկրպագուների դատին է հանձնում «Սիրո պանդեմիա» ալբոմը:

«Ֆեյսբուքի» իր էջում երգիչը գրել է. «Վերջապես ձեզ եմ ներկայացնում 5 վիզուալ երգից բաղկացած իմ նոր` «Սիրո պանդեմիա» վիզուալ ալբոմը, որն ստեղծվել է մեզ համար բոլորովին նոր պայմաններում: Ստեղծագործություններից յուրաքանչյուրը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ, անկախ պայմաններից, սերը մեր ուժն է, հույսը և ապագան:

Սիրո պատմություններն անվերջ են: Շարունակելի…»:

Էրիկը հրապարակել է ալբոմում տեղ գտած «Սիրտս ցավի», «Քանի կամ» «Lovi, Lovi», «Իմ ու քո», «Քանի օր, քանի հիշեր» երգերի հոլովակները, որոնք մի քանի ժամում հազարավոր դիտումներ են հավաքել՝ արժանանալով բազմաթիվ դրական մեկնաբանությունների:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս