Բաժիններ՝

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին․ Ամրամ Մակինյան

Երկու շաբաթ առաջ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն դատախազությունը հետ էր վերցնել ներկայացված միջնորդությունը։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նա նշել է, որ դրանից հետո իրավապահ մարմինները, չկատարելով որևէ քննչական գործողություն, սպասել էին, մինչ անցնի երկու շաբաթ, և նորից մուտք էին արել պարոն Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։

Փաստաբանը նշել է, որ սկզբում այն մակագրվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից երեկ նշանակված նիստն անհասկանալի պատճառով չկայացավ։ Իսկ այսօր՝ ժամը 17:00-ին, հայտնի է դարձել, որ նշված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

«Հարց։ Արդյո՞ք օբյեկտիվ դիտորդը տեսնում է ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որևէ ողջամիտ հիմք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930