
Ֆինլանդիայում պլանավորում են զբոսաշրջիկներին պարտադրել COVID-19-ի թեստ հանձնել

Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք: Այդ մասին հաղորդել է գերատեսչությունը:
Սպասվում է, որ փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն սեպտեմբերի 7-ին եւ կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը:
«Ամենօրյա միջազգային հաղորդակցությունում առավել արդյունավետ կլիներ ավիաչվերթերով, նավերով, ավտոբուսներով եւ գնացքներով փոխադրումներ կազմակերպողին պարտադրել՝ հոգ տանել եւ ստուգել զբոսաշրջիկների մոտ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայությունը»,- հայտնել է Ֆինլանդիայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Տիմո Խարական, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ:
Ֆինլանդիայի սահմանը փակ էր մարտի 13-ից մինչեւ մայիսի 13-ը, որից հետո նախարարների կաբինետը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ վերանայում է աշխարհի այն երկրների ցուցակը, որոնց հետո հանձնարարված եւ արգելված է զբոսաշրջությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: