
«Բարսելոնան» թույլ կտա իր ֆուտբոլիստին անվճար հեռանալ

Կիսապաշտպան Արթուրո Վիդալն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Բարսելոնայից»:
Կատալոնական ակումբը համաձայն է խզել պայմանագիրը 33-ամյա չիլիացու հետ և անվճար բաց թողնել նրան, հաղորդում է Diario Sport-ը:
Վիդալին մնացել է մեկ տարվա պայմանագիր, բայց «Բարսան» չի խանգարի նրա հեռանալուն: Հնարավոր է՝ կատալոնացիները խորհրդանշական վճար ստանան:
«Բարսելոնան» ցանկանում է բեռնաթափել աշխատավարձերը՝ ազատ արձակելով չիլիացի ֆուտբոլիստին:
Վիդալն ազատ է տեղափոխվել «Ինտեր», որի հետ արդեն համաձայնեցրել է երկամյա պայմանագիր տարեկան 3 միլիոն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան