Բաժիններ՝

Եգիպտոսում պատմել են զբոսաշրջիկների կողմից կորոնավիրուսի թեստ հանձնելու կանոնների մասին

Եգիպտոսի իշխանությունները վերջին ամսվա ընթացքում երրորդ անգամ փոխել են արտասահմանցի ճանապարհորդների՝ երկիր մուտք գործելու պայմանները: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Սեպտեմբերի 1-ից բոլոր օտարերկրացի զբոսաշրջիկներին պարտավորեցրել են սահմանին ներկայացնել COVID-19-ի թեստի բացասական արդյունքներ, որոնք ստացվել են ոչ վաղ, քան մուտք գործելուց 72 ժամ առաջ: Սակայն այդ պահանջը հանգեցրել է ամրագրումների չեղարկման. եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ Կարմիր ծովի առողջարաններ արտասահմանյան հայտերի մինչեւ երրորդ մասը սեպտեմբերին չեղյալ են հայտարարվել:

Հյուրանոցատերերն սկսել են խոսել նոր ճգնաժամի մասին: Երկրի կառավարությունում նրանց լսել են. օտարերկրացիների ՊՇՌ-թեստավորման մասին պահանջը պահպանվել է: Բայց հանգստացողները, որոնք առանց տեղեկանքի Կարմիր ծովի ափ են ժամանել Խուրգադայի, Մարս-Ալամի, Շարմ-Էշ-Շեյխի եւ Թաբայի օդանավակայաններով, սեպտեմբերի 1-ից կարող են անալիզ հանձնել արդեն ժամանելուց հետո: Ժամանելուց հետո COVID-19-ի տեղեկանքներ տրամադրելուց եւ թեստավորումից ազատված են մինչեւ վեց տարեկան երեխաները:

Առայժմ պարզ չէ, թե որքան ժամանակամիջոցում պատրաստ կլինեն արդյունքները, եւ որտեղ պետք է գտնվեն օտարերկրացի զբոսաշրջիկները դրանց սպասելու ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս