«Չեմ ուզում, որ Մեսսին անգամ մոտ գա ԱՊԼ-ին»․ Ռոբերտսոն
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը Պրեմիեր լիգայի որևէ ակումբ:
«Եթե հարցին հնարավորինս եսասիրաբար մոտենաք, ապա հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Հուսով եմ՝ նա կմնա «Բարսայի» կազմում:
Նա ֆուտբոլի պատմության լավագույններից է կամ նույնիսկ լավագույնը, այնպես որ, եթե մեր գլխավոր մրցակիցները ստորագրեն նրան, դա հաստատ լավ նշան չի լինի:
Նա ֆանտաստիկ խաղացող է, ես կասկած չունեմ, որ Պրեմիեր լիգայում նա կցուցադրեր ճիշտ նույն որակի ֆուտբոլը, նույն կիրքը և այն ամենը, ինչ նա անում էր «Բարսայում»:
Որքան ես հասկանում եմ, «Լիվերպուլը» բացառում է նրա տեղափոխության հնարավորությունը, ուստի ես չէի ցանկանա, որ նա անգամ մոտենա Պրեմիեր լիգային: Հուսով եմ՝ ամեն ինչ կմնա, ինչպես հիմա է: Կտեսնենք։
Ակնհայտ է, որ «Բարսելոնայում» անորոշություն է, դա ակնհայտ է բոլորի համար: Հուսով եմ, որ նրանք դա պարզել են: Եթե Մեսսին գա Պրեմիեր լիգա, ապա մենք դա կընդունենք: Տղաների համար հրաշալի կլինի խաղալ նրա դեմ:
Ես երկու անգամ խաղացել եմ նրա դեմ, և սրանք իմ կարիերայի ամենադժվար հանդիպումներն էին: Նրա դեմ խաղերում դուք միշտ պետք է զգոն լինեք, նա կարող է հայտնվել ամեն կողմից։
Նա հիանալի խաղացող է, հավանաբար պատմության մեջ լավագույնը: Հուսով եմ, որ նա կմնա Իսպանիայում»,- ասել է Ռոբերտսոնը:
Սիրարփի Աղաբաբյան