«2020թ. հուլիսի 10-ին ԱԱԽ-ում հավանության է արժանացել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Ենթադրվում է, որ այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում պետք է սահմանված լինեն հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
Հայաստանի բասկետբոլի նոր առաջնությանը կմասնակցեն մի շարք նոր թիմեր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչպես 2015 թվականին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ:
«Կարծում եմ՝ ինչպես 2015 թվականին էր, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր առաջնորդվում իր սեփական կուսակցական օրակարգով, այլ գտնվում էր այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ, այնպես էլ այսօր, ըստ իս, նույն իրավիճակն է ԲՀԿ-ում: Այն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ մեծ հանրահավաք է անցկացնելու:
Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար և Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը և ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Սուրեն Դանիելյանը։
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի փաթեթին, որն այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության 3-րդ շրջանում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձներ են հղել ԱԻ աշխատակցի օրվա կապակցությամբ:
«Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Գոռ Գևորգյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերով լսում է «Ռուսաստանի հետ նախահամաձայնության» մասին, ինչպես նաեւ այդ մեղադրանքները համարել է խելացնորություն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին կմասնակցի Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտակարգ դրությունը կարանտինով փոխարինելու օրենսդրական փաթեթը:
«Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:
«Կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով». Ռաֆիկ Գրիգորյան:
«Լուսավոր Հայաստանը» դեմ կքվեարկի երկրում 6 ամսով կարանտին հայտարարելու Կառավարության նախագծին:
Կառավարությունն առաջարկում է 11 տեսակի նոր տուգանք, Գևորգ Պապոյանը պնդում՝ միևնույնն է՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում:
«Պետությունը համավարակի դեմ պայքարում միայնակ է մնալու. սա օրինագծի ամենամեծ թերությունն է». Արման Բաբաջանյան:
«Եթե մարդը մեկ օր դիմակ չի կրում, պետությանը պատճառում է 150 անգամ մեծ վնաս, քան դիմակի արժեքն է». Բաբկեն Թունյան։
ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց 89 պատգամավորով: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և օրակարգում է՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկու ընթերցումով ընդունելու հարցը:
Այստեղ հիմնականում այն մարդիկ են, ովքեր ՌԴ-ում կորցրել են իրենց աշխատանքը, մեկը տան վարձը չի կարողացել տալ, մյուսը պարզապես հյուր է եղել, և այլն: Ներկա պահին 25 հոգի ենք՝ 14 մեքենայով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Հակոբյանը:
«ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անող մարդկանց հետ Կառավարությունը պետք է խոսի. հիմա չի՞ կարողանում, թե չի՞ ուզում». Միքայել Մելքումյան:
«Կառավարության բերած այս նախագծում տուգանքների չափը հասնում է մինչև 500 հազար դրամի». Նաիրա Զոհրաբյան:
«Ինչպե՞ս կարող է պաշտոնյան քաղաքացուն բանավոր ինքնամեկուսանալու ցուցում տալ, իսկ հետո քրեական պատասխանատվության հարցն ինչպե՞ս է լուծվելու». Արկադի Խաչատրյան:
«11 տեսակի նոր տուգանք՝ Կառավարության ներկայացրած նախագծում. այդ երբվվանի՞ց քաղաքացին դարձավ տուգանքի մատերիալ». Կարեն Սիմոնյան: