Նաիրա Հովակիմյանի ընկերությունն ԱՄՆ-ի ամենաարագ աճող ընկերությունների ցանկում է
Պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանի ընկերությունը՝ IntelinAir-ը, Միացյալ Նահանգների՝ 2020 թվականի ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերություններից մեկն է: IntelinAir-ը զբաղեցրել է 714-րդ տեղը:
Inc. նկարագրում է IntelinAir-ը՝ որպես ընկերություն, որը «ստեղծում է ծրագրակազմ, որն օգնում է ֆերմերներին և գյուղատնտեսներին բարելավել իրենց բերքը»: Ապահովում է բերքի գործող և մանրամասն վերլուծություն՝ բերքատվությունը բարձրացնելու և ծախսերը նվազեցնելու համար։
2015 թվականին Շամպայն քաղաքում (Champaign) հիմնված IntelinAir-ը վերջին երեք տարվա ընթացքում ունեցել է 660% աճ:
Նաիրա Հովակիմյանն ընկերությունը հիմնադրել է ՏՏ ոլորտում հայտնի հայ մասնագետ, ԱՄՆ-ում գործող «Այքոնեփս» (IconApps) ընկերության համահիմնադիր Ալ. Եսայանի հետ։ Ընկերությունն օգնում է ֆերմերներին կատարել ճիշտ ընտրություն՝ բերքատվությունն ավելացնելու համար։
Սիրարփի Աղաբաբյան