Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անգամ այս իրավիճակում պոռոտախոսող իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն, աստղաբաշխական պարգեւավճարների հաշվին գնված նոր վերնաշապիկը հագնեն ու իմ տան դռների մոտ նվեր փոխանցողից պաշտոնյաների վերածվածների «բարձունքից» լրջորեն զբաղվեն խորհրդարանական դիվանագիտության խողովակներով աշխարհին ստեղծված իրավիճակի մասին լիարժեք ու ճշմարիտ խոսքը փոխանցելով։
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն դատապարել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի, մասնավորապեսն, քաղաքացիական և ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա։
«2019թ. դեկտեմբեր ամսից աշխատում եմ ՀՊՏՀ-ում՝ «Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնում»՝ որպես առաջատար մասնագետ: Բազմիցս արժանացել եմ գովասանքի խոսքերի, որոնց մասին վկայում են բազմաթիվ հոդվածներ և տեսանյութեր: 2020 թ. ապրիլի 19-ին՝ ոչ աշխատանքային՝ կիրակի օր, երեկոյան ինձ է զանգահարում ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը և «հրամայում» գրել ազատման դիմում, քանի որ ֆեյսբուքյան էջում կիսվել էի հումորային քաղաքական տեսանյութով»,- ասում է Անի Ղազարյանը:
Մասիվում գտնվող Մոլդովական 29/4 հանրակացարանի 507 սենյակում են բնակվում 74-ամյա Թերեզան և նրա 71-ամյա քույրը՝ Օվսաննան, ովքեր ունեն սննդի կարիք:
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե (նախկին 6-7 րոպեի փոխարեն)։
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:
«Արցախում ամեն ինչ հանգիստ է, առաջնագծում՝ նույնպես, որևէ մտահոգիչ խնդիր այս պահին չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում առաջնագծի ընդհանուր իրավիճակին։
Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր՝ հուլիսի 14-ին, հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը 31 տարեկան էր:
Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանել այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ:
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը:
Հուլիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի և մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։
Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
ԵԿՄ-ն այս լարված օրերին ՊՆ-ի հետ կապի մեջ է եղել, համագործակցում է: 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը:
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 248, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 739 947-ի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը:
«Աննախադեպ էր երևույթը, աննախադեպ էր ջրի քանակը». այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներին: Երեկվանից սոցցանցերում նկարներ են տարածվում, թե ինչպե՞ս են մեքենաները գրեթե ամբողջությամբ մնացել ջրի մեջ:
Մոնղոլիայի իշխանությունները մեկ մահացու վախճան են արձանագրել այտուցային ժանտախտով վարակվելու հետեւանքով:
2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում:
Առաքելության աշխատանքն իրականություն է դարձել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։