Բաժիններ՝

Արարատի մարզի բնակչի անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները:

2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 19.20-ին, Արարատի մարզի Դվին համայնքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1954թ., անասուններին տարել է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Զանգլիկ» կոչվող արոտավայր արածեցնելու և չի վերադարձել:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տղամարդը 2020թ. մայիսի կեսերից աշխատանքի է անցել «Զանգլիկ» կոչվող տեղանքում գտնվող անասնաֆերմայում: 2020թ. հունիսի 28-ին՝ ժամը 6-ի սահմաններում, նա ֆերմայի անասնագոմից խոշոր եղջերավոր անասունները տեղափոխել է հարակից ձորակ և ետ չի վերադարձել: Տեսնելով, որ վերջինս չի վերադառնում՝ նույն ֆերմայի անասնապահերը գնացել են նրան փնտրելու, սակայն ձորակում հայտնաբերել են միայն խոշոր եղջերավոր անասունները:

Ձեռնարկվել են որոնողական-փնտրողական միջոցառումներ, որոնց արդյունքում տղամարդը չի հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնող ծառայությունների հետ համատեղ միջոցառումներ՝ Արարատի մարզի բնակչին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս