Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը:

Դատական նիստի մեկնարկից անմիջապես առաջ դատական կարգադրիչների հետ կոնֆլիկտ տեղի ունեցավ տուժողի իրավահաջորդներից մեկի մասնակցությամբ, ով վիրավորված էր, որ նստած է նիստի մասնակիցներին ու մնացած ներկաներին բաժանող միջնորմից այս կողմ՝ ոչ դատավարության անմիջական մասնակիցների շարքում:

Նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդել են կասեցնել քրեական գործի վարույթը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։

Այս պահին այս միջնորդությունը ներկայացնում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Նիստի սկզբում դատավորը հայտնել է, որ ստացվել է տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդությունը դատախազներ Գևորգ Բաղդասարյանին և Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, սակայն Ասլանյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ այսօրվա նիստին, և միջնորդության քննարկումը հետաձգվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031