Ոստիկանությունը լրատվամիջոցներին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց:
Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:
Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց: Հիշեցնենք, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր: