
Զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը 31 տարեկան էր, ունի 7 տարեկան որդի. Համայնքի ղեկավար

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր՝ հուլիսի 14-ին, հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը 31 տարեկան էր:
Լոռու մարզի Բազում համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Համբարձումյանը ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի:
Հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը քիչ առաջ գրառում էր կատարել, նշելով, որ հայկական կողմը 2 զոհ ունի՝ զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: