
«Անպայման պիտի հելնենք-գոռա՞նք, 4-րդ օրն է արդեն` շտաբներում սպասում ենք հրահանգի». Սասուն Միքայելյան

ԵԿՄ-ն այս լարված օրերին ՊՆ-ի հետ կապի մեջ է եղել, համագործակցում է: 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Բա ԵԿՄ-ն ինչի՞ համար է, մենք մեր գործը գիտենք, անպայման պիտի հելնենք-գոռա՞նք: 4-րդ օրն է արդեն՝ շտաբներում սպասում ենք հրահանգի»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է լայնամասշտաբ գործողությունների սկսման հավանականությանը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Եթե իմ կարծիքն եք հարցնում, ուզում լսել, ապա ինձ թվում է, որ միշտ էլ պիտի ուշադիր լինենք, քանի որ կարող ա ուրիշ կողմից հարձակում լինի: Այսքանը, ավել բան չեմ ուզում ասել: Կրկնում եմ՝ մենք ՊՆ-ի հետ համագործակցում ենք»: