Բաժիններ՝

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ և ապագային միտված նոր ծրագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031