Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած բոլոր քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` 49-ամյա տղամարդը

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35693 դեպք, որոնցից 24766-ն` առողջացած, 678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 149898 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 439 նոր դեպք և 560 առողջացած։

Մահացած պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031