
Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օրվա մեջ մի քանի անգամ կորոնավիրուսի թեստ է հանձնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանի հայտարարությանը:
«Նախագահն ամենաթեստավորվող մարդն է աշխարհում: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնում ավելի հաճախ, քան որևէ մեկը, նա թեստ է հանձնում օրվա մեջ մի քանի անգամ»,- ասել է Մըքէնանը:
Սպիտակ տան մամուլի խոսնակը հստակ թիվ չի նշել, թե քանի թեստ է հանձնել ԱՄՆ ղեկավարը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 937 հազարը: Մահացածների թիվն անցել է 615 հազարը: Ապաքինվել է ավելի քան 8 միլիոն 967 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 983 հազար 940 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 144 հազար 253 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: