Բաժիններ՝

Հնդկաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 470-ի. The Times of India

Հնդկաստանի ութ նահանգներում առնվազն 470 մարդ է զոհվել մուսոնային անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հաղորդել է The Times of India թերթը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Նախարարության տվյալներով՝ առավել մեծ թվով զոհվածներն Արեւմտյան Բենգալիայի եւ Ասամի նահանգներում են: Սաստիկ հեղեղումն այնտեղ առաջացրել է Բրահմապուտրա գետի վարարումը:

Ասամում ջրի հոսքերից 3 հազար գոյուղ է ոչնչացել նահանգի 33 օկրուգներից 25-ում: Հեղեղումների հետեւանքով զոհվածների մասին հաղորդումներ են ստացվում Գուջարաթի, Մահարաշթրայի, Բիհարի եւ այլ նահանգներից: Տարերային աղետից տուժած տարածաշրջաններում ստեղծված են 800 ժամանակավոր ճամբարներ հեղեղումների գոտուց տարահանվածների համար, դրանցում տեղավորված է շուրջ 2 միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս