Բաժիններ՝

Փելոսին կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» է անվանել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) Միացյալ Նահանգների ղեկավարին մեղադրել է համավարակի լույսով անգործունեության մեջ, որը շատ մարդկանց կյանքի գին ունեցավ, եւ նոր կորոնավիրուսային վարակը «Թրամփի վիրուս» է անվանել: Այս հայտարարությամբ նա հուլիսի 21-ին հանդես է եկել CNN հեռուստաալիքի եթերում:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունները՝ Փելոսին նշել է. «Կարծում եմ, այսօրվա ելույթում նախագահը, նշելով դիմակներ կրելու անհրաժեշտությունը, խոստովանեց թույլ տված սխալները»: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների ղեկավարն ավելի վաղ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել վարակի տարածման լույսով: «Ըստ էության պարզ է, որ դա Թրամփի վիրուսն է»,- ասել է նա:

Փելոսիի կարծիքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը պետք է համավարկի հենց ամենասկզբից հանրային միջոցառումներ այցելեր պաշտպանական դիմակով: Ինչպես ընդգծել է նա, Թրամփը դա չի արել, ինչով վատ օրինակ է ծառայել համաքաղաքաիների համար: «Այն, ինչը մենք կրեցինք, զգալի չափով Թրամփի վիրուսն է»,- կարծում է Ներկայացուցչների պալատի խոսնակը: Թրամփը հուլիսի 21-ին ելույթի ժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման շուրջն ստեղված իրավիճակը կարող է տակվին վատթարանալ: Նա ամերիկացիներին հորդորել է դիմակներ կրել, հաղորդել է ՏԱէՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս