Բաժիններ՝

Պետերբուրգում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է 6-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում արտաքսման սպասող ադրբեջանցին փախել է ժամանակավոր պահման վայրի 6-րդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ներքին գործերի նախարարության հայտարարությանը:

«Այսօր, հուլիսի 21-ին, Սանկտ Պետերբուրգում օտարերկրացիների պահման վայրն ինքնակամ լքել է անդրկովկասյան պետության 28-ամյա քաղաքացին, որն այնտեղ էր տարվել հետագայում Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Ուժային կառույցներում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի 28-ամյա քաղաքացին 6-րդ հարկի պատուհանից իջել է պարանի միջոցով` նախօրոք կտրելով ճաղավանդակը:

Լուսանկարը` ըստ AP-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031