
«Գարեթ Բեյլը ոչ մի տեղ չի գնում»․ Բեյլի գործակալ

Ջոնաթան Բարնետը՝ «Ռեալի» ռմբարկու Գարեթ Բեյլի գործակալը, կիսվել է իր հաճախորդի ապագայի վերաբերյալ իր մտքերով:
«Գարեթի հետ ամեն ինչ կարգին է: Նրան դեռ երկու տարի է մնացել («Ռեալի» հետ պայմանագիրը):
Նա սիրում է ապրել Մադրիդում, Գարեթը ոչ մի տեղ չի գնա: Նա դեռ նույնքան լավն է, որքան այս թիմի բոլոր մյուս խաղացողները: Ամեն ինչ կախված է Զիդանից:
Իհարկե, ակումբները հետաքրքրված են Գարեթով, բայց աշխարհում դժվար թե կա մի ակումբ, որը կարող էր իրեն թույլ տալ:
Մեծ բացթողում է այն, որ նա այժմ թիմից դուրս է, բայց Բեյլը ոչ մի տեղ չի գնա»,- ասել է Բարնետը:
Սիրարփի Աղաբաբյան