Բաժիններ՝

Ալյասկայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ

Հուլիսի 22-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաբանական ծառայության տվյալներով՝ տարերքի օջախը եղել է 13 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Անքորիջ քաղաքից (Ալյակայի նահանգ), որտեղ բնակվում է մոտավորապես 298 հազար մարդ, 836 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս