Բաժիններ՝

«Էյր Ֆրանս»-ը հուլիսի 24-ից վերսկսել է չվերթերը. Ովքե՞ր կարող են մեկնել

«2020թ․ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը»,- տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես,  ասվում է. «Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն. վերջինս որոշվում է սահմաններին կիրառվող սահմանափակումներով: Վիզայի դիմում ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում հետևյալ էջում ստուգել, ​​թե արդյո՞ք իրավասու եք մուտք գործել Ֆրանսիա»:

«Էյր Ֆրանս» ավիաընկերության վերադարձի մասին էլ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը։

Նա տեղեկացրել է, որ ֆրանսիական ավիաընկերությունը հուլիսի 24-ից վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը և նշել, որ թռիչքներին վերաբերող հարցերով կարող են դիմել Sabera Tours-ին:

168.am-ը կապ հաստատեց Sabera Tours տուրիստական ընկերության հետ և մի քանի հարցեր ուղղեց աշխատակցին.

– Ովքե՞ր կարող են մեկնել Ֆրանսիա, որպես տուրիստ հնարավո՞ր է մեկնել:

– Որպես տուրիստ՝ ոչ ոք չի կարող, մեր ՀՀ քաղաքացիների մուտքն արգելված է։ Կա՛մ ռեզիդենտ քարտ ունեցողները կարող են մեկնել, մեզ այդպես են ուղարկել պայմանները, կա՛մ այդ երկրի քաղաքացի պետք է լինեն, կա՛մ ԵՄ այլ երկրի քաղաքացի ու ապրելու իրավունք ունեցող, վերջինի դեպքում՝ մենք նաև շարունակությունն ենք ապահովում, օրինակ, Երևան-Փարիզ, Փարիզ-Ժնև թռիչք:

– Արդյո՞ք Covid 19-ով պայմանավորված՝ մեկնողները պետք է հանձնեն համապատասխան թեստեր:

– Ռեկոմենդացիաներ է տալիս «Էյր Ֆրանսը»՝ որպեսզի թռիչքից գոնե 72 ժամ առաջ  Covid 19-ի թեստի պատասխան ունենան, դա իրենց 90 տոկոսով հնարավորություն կտա Ֆրանսիայում կարանտին չանցնել, և ռեկոմենդացիաներ՝ ռապիդ թեստերի հետ կապված, որ  ունենան իրենց հետ:

– Թռիչքները ե՞րբ բաց կլինեն բոլորի համար:

– Ըստ էպիդեմիական վիճակի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս