
«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ ևս

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը երկարաձգել է պայմանագրերը Պավել Դեոբալդի, Վալերիո Վիմերկատիի և Ալան Տատաևի հետ: Այս ընթացքում «Նոա»-ն մի շարք համալրում էլ է կատարել: Թիմին են միացել Նիկիտա Դուբչակը, Մոնրոյ Արարատը, Ալեքս Օլիվեյրան, Արման Մկրտչյանը և Դենիս Դեդեչկոն:
«Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր: