
«Ուրարտու»-ն ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ

Երևանի «Ուրարտու»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հուլիսի 25-ին կանցկացնենք նախապատրաստական շրջանի երկրորդ ստուգողական հանդիպումը՝ հյուրընկալելով «Գանձասար-Կապան»-ին։ Հանդիպումը կկայանա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 18։00-ին։ Խաղը կանցկացվի առանց հանդիսականների։
Նախօրեին կայացած խաղում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Վան»-ի հետ: «Ուրարտու»-ն առավելության է հասել 3:2 հաշվով: Տան տերերից աչքի են ընկել Գրիգորյանը, Գուզը և Կոբզարը: «Վան»-ից էլ գոլերը խփել են Գաբան և Մնացականյանը: