Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսին:
Նախ, ուզում եմ նշել, որ այդ մի խումբ անձինք, արդեն երկու տարի իրականացնում են ապօրինություն, փակելով ազատ տնտեսվարելու կիրառելի բոլոր իրավունքներն ունեցող երկրի խոշորագույն ներդրողի տարածքի մուտքերը, ապօրինաբար զրկելով հազարավոր մարդկանց աշխատելու իրավունքից, ու ահռելի վնաս հասցնելով երկրին։ Ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդագրությանը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Լիդիանին պատկանող Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի ամենաթողություն է ։ Գույքագրման ընթացքում այո, առերեւույթ ապօրինությունների հետքեր կան եւ իրավական երկրում պետք է ակնկալել թե՝ Ամուլսարի ապօրինի շրջափակման վերացում, թե՝ տեղի ունեցածի իրավական խիստ գնահատական։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։
Հուլիսի 23-ին Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն էր: Գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) և Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):
Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի ապագան մնում է անորոշ: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը պատկանում է «Բարսելոնային»։
«Արմեն Սահակյանի ընտանիքն ու ընկերները խելագարվում են այն կեղծ տեղեկություններից, որոնք արագորեն տարածվում են լրատվական կայքերի միջոցով: Ձեր լրատվական կայքերի կողմից ներկայացված ապատեղեկատվությունը ընտանիքի երեխաներին, ընտանիքի այլ անդամներին ու ընկերներին հետագա տրավմա կպատճառի:
Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել է 4 միլիոնը, մահացել է ավելի քան 143,8 հազար հիվանդ:
Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա, վնասվել է շենք եւ ավտոմեքենա:
Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: Ռասիստական բնույթի քայլեր են ձեռնարկվում խոչընդոտելու Հայաստանի առևտրատնտեսական կապերը տարբեր երկրների հետ:
«Այդ բողոքի ակցիաներում քարտեզները, կարգախոսները, պաստառները, բոլորը սադրիչ բնույթ են կրում։ Սա մի կողմից՝ քննություն էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի համար, քանի որ վերջինը պետք է կարողանար իր հավատարմության քննությունը հանձնել Ալիևին։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է կրկին ներկայանալ զոհի կարգավիճակում, քանի որ այս դեպքում այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է։ Սրա պատճառը նախ այն է, որ այս իրադարձությունները կատարվում են ոչ թե իր, այլ ուրիշ երկրներում, և մարդիկ, որոնք թեկուզ ծեծվեն էլ, դա, ըստ նրանց՝ չի համարվում Ադրբեջանի ամոթը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս հարցաքննվել է Պարտեզ ռեստորանի մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի գործով, որի ժամանակ սպանվել է երկու անձ։
Երևանի «Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:
Մահացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ժոան Բալդովին իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին:
«2020 թվականի հունիսի 22-ին ՀՀ ԱԱԾ քննիչը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին, ինչպես նաև նրանց պաշտպաններին հայտարարել է քրեական գործի նախաքննությունն ավարտելու վերաբերյալ և քրեական գործի նյութերի պատճենները տրամադրել է ծանոթացման համար: Մեղադրանքի կողմն օրենքով սահմանված կարգով պարտավոր է պաշտպանության կողմին բավարար հնարավորություններ և ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանանք լիարժեք ծանոթանալ դրանց և առկայության դեպքում նոր միջնորդություններ ներկայացնենք: Հենց այդ տրամաբանությամբ էլ պաշտպանության կողմը միջնորդել է քրեական գործի յուրաքանչյուր հատորին ծանոթանալու և միջնորդություններ ներկայացնելու համար տրամադրել 2 օր ողջամիտ ժամանակ:
Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանըգոհ է ակումբի երիտասարդների խաղից «Վան»-ի դեմ ընկերական խաղում:
Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելիության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն` ոչ ավել ոչ պակաս առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «կյանքի խոսքին» կամ « մորմոններին»:
Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունները, որ ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական կողմի գործողություններում դիտավորություն կա: Այդ սադրանքների նպատակը Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության, համերաշխության խարխլումն է, բազմազգ հանրությունում լարվածություններ առաջացնելն ու երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծելը:
Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:
Երեկ հայտնի դարձավ, որ 2019-ի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրներին՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է ընդհանուր քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվում է: Տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համաձայն չեն գործն այս տեսքով դատարան ուղարկելուն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում՝ Սևանա լճի ափին, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ապա անդրադարձավ լճի կանաչելու պրոցեսին:
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը դեսպանության անձնակազմի և անձամբ իր անունից խորին երախտագիտություն է հայտնում իսպանահայությանը, որոնք պաշտպանեցին հայրենիքի դիվանագիտական ներկայացուցչությունը մի խումբ ագրեսիվ տրամադրված ազերի ցուցարարներից:
Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հուլիսի 24-ին ընդունեց ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովի, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովի, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի, առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւի եւ զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովայի պաշտոնաթողությունը: