Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի:
Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։
ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջև համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել:
Կյանքից հեռացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր քանդակագործ Թորոս Ռասթկելենյանը, որը հանրության լայն շրջանակին հայտնի է Ռասթ-Կլան ազգանվամբ:
ՌԴ Սեւծովյան նավատորմում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 20 նավ:
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան հետաքրքրել է «Բարսելոնային»:
ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է 1500 դոլարով գնել։
Հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։
Մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք աշխատում 10 ակտիվիստների պատճառով, 2018 թվականից մեր հանքը չի գործում: Այս մասին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Լիդիան» ընկերության նախկին աշխատակից Լիանա Հովսեփյանը:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն այլևս մտադիր չէ խաղալ կատալոնացիների կազմում:
Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այսօր խորհրդարանում բուհեր չընդունված ուսանողների, նրանց ծնողների և ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներից մի քանիսի հանդիպման ընթացքում դիմորդ Հովսեփյան Արտուշը նշեց, որ դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան և ստացել է 14,5 միավոր։
Երևան քաղաքի Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է կառուցել երկու 16 հարկանի և երկու 18 հարկանի շենք: Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանը նշված հասցեում շինարարություն անելու թույլտվությունը տվել է «Լույսեր» ընկերությանը: Սակայն այդ հասցեին կից առանձնատների սեփականատերերն ահազանգում են գործընթացում հնարավոր կոռուպցիոն մեխանիզմների մասին:
23-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ծնողներից մեկի՝ Մասիս Բաբալյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մի շարք հարցերի անդրադարձել է ոչ այն տրամաբանությամբ, ինչպիսին նրան ներկայացրել են իրենք։
Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը գտնվում է COVID-19 կորոնավիրուսի ընդգրկուն բռնկման եզրին:
Հանդիպման ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ, թեև հարցի լուծումը պետք է տա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում պարզապես պարտավոր էին լսել դիմորդներին և նրանց ծնողներին։
«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրան հետ կգնա». այսօր Սևանի ծաղկման թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն էլ վստահեցրեց, որ լճի ավազանում ուսումնասիրություններ կատարվում են անընդհատ: Նա նշեց, որ սովորաբար կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի, ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեսակապի միջոցով մասնակցել է Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին։ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության խնդրին։ Թուրքիայի ԱԳ նախարարը, խեղաթյուրելով իրականությունը, Հայաստանին մեղադրել է համաճարակային իրավիճակը օգտագործելու և Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Իրանի զինվորականները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռների արձակում են անցկացրել գետնի տակից:
Խորհրդարանում ավարտվեց բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Նշենք, որ հանդիպմանը մասնակցում են ԱԺ երեք խմբակցությունների ներկայացուցիչները։
Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։
«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վարդան Դևրիկյանը:
ԱԺ-ում ընթանում է բուհեր չընդունված դիմորդների, նրանց ծնողների և պատգամավորների հանդիպումը։ Ծնողներից մեկը՝ Հասմիկ Աղաջանյանը, նշեց, որ իր երեխան դիմել է Երևանի պետական բժշկական համալսարան, նախապես ուսումնասիրել են լրացվող հայտը, ծանոթացել ընթացակարգերին։
Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար: