Սևծովյան նավատորմում զորավարժություններ են սկսվել
ՌԴ Սեւծովյան նավատորմում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 20 նավ:
Այդ մասին հաղորդել է նավատորմի մամուլի ծառայությունը:
Մինչդեռ հուլիսի 27-ին Սեւ ծովի հյուսիս-արեւմուտքում ավարտվել են Sea Breeze-2020 խոշոր նատօ-ական զորավարժությունները: Դրանց մասնակցել է ավելի քան 20 նավ, ինչպես նաեւ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ շուրջ 2 հազար զինվորականներ՝ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Վրաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Թուրքիայից:
«Նավատորմի ուժերի մարտական պատրաստության պլանին համապատասխան, Սեւծովյան նավատորմի նավախմբերը դուրս են եկել ծով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 20 նավ:
Դրանց թվում է՝ «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը, «Հարցախույզ» պահականավը, «Դմիտրի Ռոգաչեւ» պարեկային նավը, «Օրեխովո-Զուեւո» եւ «Ինգուշեթիա» փոքր հրթիռային նավերը, ինչպես նաեւ «Կայսր Կունիկով» եւ «Սարատով» մեծ դեսանտային նավերը: Վարժանքներ են պլանավորվում ծովամարտ վարելու, հակաօդային եւ հակադիվերսիոն պաշտպանության, ծովային եւ ափային թիրախների ուղղությամբ: Նաեւ անձնակազմերը պետք է կատարելագործեն նավերի պաշտպանությունը կայանման եւ պայմանական հրդեհի կամ ճեղքվածքի ժամանակ: Զորավարժություններին նաեւ ներգրավված են Սեւծովյան նավատորմի ծովային օդուժի եւ հակաօդային պաշտպանության ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: