Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան հետաքրքրել  է «Բարսելոնային»:

Կատալոնացիները նախատեսում են 19-ամյա ֆուտբոլիստին ստորագրել հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մյուս տարբերակը հունվարին նրա հետ բանակցություններ վարելն է, որպեսզի ֆուտբոլիստը հաջորդ ամառ  տեղափոխվի՝ որպես ազատ գործակալ:

«Բարսելոնան» պատրաստ է խաղադրույք կատարել Գարսիայի վրա և նրան տեսնել՝ որպես իրենց  առաջնահերթություններից մեկը: Արդեն կապեր կան նրա շրջապատի հետ:

«Բարսելոնան» կարծում է, որ Գարսիան պոտենցիալ ունի՝ փոխարինելու Ժերար Պիկեին, բայց «Մանչեսթեր Սիթին» մտադիր է պահել խաղացողին:

Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա ակումբի համակարգում էր 2006-2017 թվականներին: Նրա համար «Սիթին» վճարել է մոտ երկու միլիոն եվրո:

Գարսիան այս մրցաշրջանում հանդես է եկել  Պրեմիեր լիգայում առաջին անգամ և մասնակցել է  13 հանդիպումների:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031