ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը. փաստաբան

Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը։

Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց և շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն և հանրային հեռուստաընկերության և «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի և օբյեկտիվ» ռեպորտաժներ»։

https://www.facebook.com/mirannem/posts/10159064440317125

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031