Այսօր խորհրդարանում երեք խմբակցությունների պատգամավորները՝ «Լուսավոր Հայաստան»-ից Աննա Կոստանյանը, «Իմ քայլը»-ից Լիլիթ Ստեփանյանը, ԲՀԿ-ից Արման Աբովյանն ընդունեցին միասնական քննությունների արդյունքում դրական գնահատական ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդներին և նրանց ծնողներին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ «Միս և կեր արտադրողների և անասնաբույծների ասոցիացիայի» պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան։
Ամփոփվում է այս տարվա առաջին կիսամյակը: Հիմա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական ամփոփման հերթն է: Պաշտոնական վիճակագրության տեսանկյունից դրանցից ամենաառաջինը Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Ցուցանիշ, որ անցած տարվա հունվար-հունիսի նկատմամբ պակաս է (կամ՝ կրճատվել է) 4.7 տոկոսով:
Սեւազգեստ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա. հինգ մարդ տուժել է:
Միացյալ Նահանգների իշխանությունները բանակցություններ են վարում Փորթլենդից (Օրեգոնի նահանգ) դաշնային ուժային գերատեսչությունների աշխատակիցներին դուրս բերելու շուրջը:
Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է ombuds.am կայքի բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Պաշտպանի գործունեությանը, ստանալ իրազեկումներ և դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք լինելու է և դրան պետք է պատրաստ լինեն բոլորը:
Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիր էստորագրվել 24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։ Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։
Թուրք հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը, որին հատկապես մեծ ճանաչում է բերել «Մարգարիտ» հեռուստանովելը, ամուսնացել է Թուրքիայում ծնված և այնտեղ բնակվող հայի՝ Արման Բիչակչյանի (Արման Բիչակչի) հետ:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հուլիսի 28-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվում է դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տիգրան Աթանեսյանը` Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն սխեմաների մասին. ՈւՂԻՂ
Գրքի, ընթերցանության նկատմամբ սերը մեծացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 13-15 տարեկան աշակերտների համար կանցկացնի «Արտակարգ ամառը` արտակարգ գրքով» նախագիծը:
Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ:
Կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը փոթորիկ է առաջացրել իշխանության ներսում։ Արդեն մի քանի օր է՝ սոցցանցում ու պրոիշխանական որոշ լրատվամիջոցներում արշավ է սկսվել Փաշինյանի առաջադրած թեկնածուի դեմ, որում հիշատակվում է նախկին իշխանության հետ նրա հոր կապը, ակնարկներ են հնչում «կոռուպցիոն անցյալի» մասին, անգամ անձնական կյանքին վերաբերող որոշ դրվագներ են հանրայնացվել։
Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:
Երբ համաճարակը թակում էր Հայաստանի դուռը, մենք ահազանգում էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում և պետք է պատրաստվել հակաճգնաժամային քաղաքականության։ Փոխարենը լրիվ այլ բան արվեց։
Լիդիան ընկերության նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը` ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր։
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 10-ով եւ հասել 1155-ի, ապաքինվածները կրկնակի ավելի են:
Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտը հայտնել է երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են գրեթե 39 հազար հավ:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվանից Ադրբեջանի տարածքում, ներառյալ Նախիջևանում և Արցախին սահմանակցող շրջաններում, սկսում են լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Նախկինում ևս այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել, սակայն դրանք չեն ունեցել այդպիսի լայն ընդգրկում ոչ աշխարհագրական իմաստով, ոչ էլ օգտագործվող սպառազինությունների տեսականու և հզորության։ Ինչը նաև պակաս կարևոր չէ՝ թե Ադրբեջանում և թե […]
Արցախի Հանրապետությունում հուլիսի 29-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք:
Հայաստանում հուլիսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թերեւս փետրվարին ձեւավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչեւ այժմ որեւէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել եւ շարունակում է քննարկումները նաեւ մասնագիտական հանձնաժողովի ձեւաչափով:
Հուլիսի լույս 29-ի գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել Պիրեա նավահանգստային քաղաքի Պապանաստասիու փողոցում՝ նավագնացային ընկերության մոտքի մոտ, ոչ ոք չի տուժել:
«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակին թեժ է եղել Փաշինյանների ընտանիքի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, որդու՝ Աշոտի եւ փոքր դստեր՝ Շուշանիկ Փաշինյանի հետ կիրակին անցկացրել է Ենոքավան գյուղում, իսկ ահա պարզվում է՝ Մարիամ Փաշինյանն ավելի մտերմիկ խնջույքի է մասակցել, պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին՝ ընտանիքի հետ Ենոքավան չգնալով: