 
                        Արթուրը հրաժարվում է վերադառնալ «Բարսելոնա» և պատրաստվել առաջիկա խաղերին
 
                                    «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրն այլևս մտադիր չէ խաղալ կատալոնացիների կազմում:
Ըստ Goal-ի, բրազիլացին արդեն տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը իր որոշման մասին և հրաժարվում է վերադառնալ ակումբի բազա, նախքան «Յուվենթուս» տեղափոխվելը:
Նախատեսվում էր, որ Արթուրը ժամանելու է «Բարսելոնա»` կորոնավիրուսային թեստ հանձնելու համար, և նախապատրաստվելու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ փուլի՝ «Նապոլիի» դեմ խաղին (օգոստոսի 8):
«Բարսելոնան» նախազգուշացրել է կիսապաշտպանին, որ պայմանագրի պայմանների նման խախտման պատճառով նրան կտուգանեն, բայց խաղացողը անդրդվելի է և մտադրություն չունի շարունակել խաղալ կատալոնացիների կազմում:
«Յուվենթուսը» 23-ամյա բրազիլացու համար «Բարսելոնային» վճարելու է 72 միլիոն եվրո և 10 միլիոն բոնուսներ:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        