Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-31-ն, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.50C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 10.00C (2009 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.30C