Բաժիններ՝

«Տաշիր» ընկերությունը Մոսկվայում հայկական գյուղմթերքը գնող հայերի համար մեծ հյուրասիրություն է կազմակերպել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք է տրամադրել հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:

Վաղ առավոտից այնտեղ են կայանում Հայաստանից մեկնած բեռնատարները, որտեղ հայերը համախմբված գնում են ծիրանը, սալորը, կեռասը․․․

Մոսկվայում գտնվող հայերը տեղում նաև համերգ են կազմակերպել, որպեսզի հերթ կանգնած ժողովուրդը չձանձրանա։

«Տաշիր» ընկերությունը տեղում նաև հյուրասիրություն է կազմակերպել և գնումներ կատարող հազարավոր հայերին ապահովում է սննդով, ջրով․․․

Նշենք, արդեն երկու օր է Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր: Մասնավորապես մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը չէին կարողանում իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031