
«Այս միջոցառումը որևէ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի հետ». Շոյգու

Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ունեն այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում:
Այս զորավարժությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ է պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերվելու մասին և վստահեցրել.
«Տվյալ միջոցառումը պլանային է, և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»: