
Ֆրանսիայի Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել գոթական Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում

Ֆրանսիայի Նանտ քաղաքի Սուրբ Պողոս և Պետրոս տաճարում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հարյուր հրշեջ:
Այս հարցով հետաքննություն է սկսվել: Հրշեջները մարդկանց կոչ են արել հեռու մնալ այդ տարածքից: Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ տանիքը չի վնասվել, սցենարը համեմատելի չէ Նոտր Դամի հրդեհի հետ:
Սուրբ Պողոս և Պետրոս տաճարի շինարարությունը սկսվել է 1434 թվականին, տևել 457 տարի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սատարման գրառում է ուղղել հրշեջներին։ «Փարիզի Աստվածամոր տաճարից հետո Նանտի սրտում հրդեհ է բռնկվել Սբ Պողոս և Պետրոս տաճարում։ Մեր աջակցությունը այն հրշեջներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ այս գոթական մարգարիտը փրկելու համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։