Տոնոյանը չի զանգել Շոյգուին, որովհետև կարիքը չկա՞

Հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զանգել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին ընթացող գործողությունների ֆոնին:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարն այս օրերին ՌԴ ռազմական կամ պաշտպանական ոլորտի ոչ մի պաշտոնյայի հետ հեռախոսազրույց չի ունեցել, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի:

Հայկական կողմը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի օգնությանը:

Այն, որ Դավիթ Տոնոյանը չի զանգել ՌԴ իր գործընկերոջը, խոսում է ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավության և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության մասին: Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք է զգացել, ինչի մասին վկայում են փաստերը ստորև բերված, երբ ունի Թուրքիայի աջակցությունը:

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրանք են կազմակերպել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին հետևել են հայկական կողմի պատժիչ և դիրքերի բարելավման գործողությունները: Ադրբեջանն այդ ընթացքում կորցրել է իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ- մայոր Փոլադ Հաշիմով, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին: Այնուհետ Ադրբեջանը հարձակում է ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով՝ իր հատուկ նշանակության «Յաշմա» բրիգադի գործադրմամբ՝ թվով 100 զինյալ, որոնց հայկական կողմը հետ է շպրտել, ոչնչացվել է ադրբեջանական «փառապանծ» բրիգադի 25-40 տոկոսը:

Ադրբեջանական մարդկային կորուստների թվի ընդհանուր հաշվարկ դեռ չկա, բայց դա մոտ է 2 տասնյակին. հենց  սկզբում Ադրբեջանը հաստատեց 12 զոհի մասին, որին հաջորդել է «Յաշմայի» բրիգադի զինյալների ոչնչացումը: Բացի այս, Ադրբեջանն ունեցել է նաև տեխնիկական կորուստներ՝ ցամաքային և օդային: Մասնավորապես,  ՀՀ ԶՈՒ ՀՕՊ  ուժերը խոցել են ադրբեջանական թվով 14 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Ադրբեջանն ունի նաև խոցված զրահատեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս