Բաժիններ՝

Ոստիկանին հարվածելուց հետո Մոսկվայում ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցու դեմ, որը մասնակցում էր ի պաշտպանություն Ադրբեջանի զինված ուժերի հավաքին։ Երիտասարդը ցույցի ժամանակ հարվածել է ոստիկանին, որից հետո ձերբակալվել է: Վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ոստիկանական ծառայողի մոտ բժիշկները արձանագրել են գլխուղեղի ցնցում և գլխի վնասվածք: Խոսքը 18-ամյա Հուսեյն Նաջաֆովի մասին է:

Ըստ հետաքննության ՝ « 2020 թվականի հուլիսի 15-ի կեսօրին ՝ Մոսկվայի Տվերսկայա փողոցի մոտակայքում, երբ դեսպանության մերձակայքում չթույլատրված միջոցառմանը ոստիկանները փորձել են ճնշել ապօրինի գործողությունները ՝ ադրբեջանցին բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, ինչն էլ պատճառ է դարձել, որ աշխատողը ստացել է գանգուղեղային վնասվածք, կապտուկներ։ Ադրբեջանցուն մեղադրանք է առաջադրվել և ընտրվել է խափանման միջոց ՝ ստորագրությունը չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031