ԵԽԽՎ նախագահը հորդորել է շարունակել աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են: Այս մասին ասել է ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսը՝ պատասխանելով ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նամակին:

Նա նախ շնորհակալություն է հայտնել հուլիսի 14-ին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից ուղարկված նամակի համար, որում Մարուքյանն Ռիկ Դեմսին տեղեկացրե է վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մասին:

«Այս հարցը նույնպես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին: Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը»,-ասել է ԵԽԽՎ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս