Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 487 հազարից:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի խոսքով՝բոլոր նորմալ երկրներում էլ արվում են նմանատիպ հաշվառումներ, սակայն անհրաժեշտ է հաշվառել նաև, օրինակ, գյուղտեխնիկան։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին անց է կացրել աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված նախագահի գործունեության ծրագրին:
Հունիսի 11-ին ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը այցելել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին:
«Քիչ բան կարող եմ ավելացնել»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մաքսանենգ ծխախոտով Հայաստանից Ռուսաստան մեկնած ինքնաթիռների մասին հրապարակումներին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Լա լիգայում մրցաշրջանի վերսկսման մասին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը):
Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հերթական փոփոխության պատճառներին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ այսօր պահանջները փոխվել են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է.
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս կատարված մշտադիտարկման արդյունքում մայրաքաղաքի երեք նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարետի որոշմամբ հաստատված նորմերի խախտումներ են արձանագրվել: Ըստ այդմ՝ ՀՀ պարետի N-127 Ա որոշման համաձայն, երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:
Կառավարությունում պարբերաբար քննարկվում է խիստ կարանտինի ռեժիմին անցնելու տարբերակը։ Հաշվարկե՞լ եք արդյո՞ք՝ այդ ռեժիմին անցնելու դեպքում տնտեսությունը ինչքանով կտուժի՝ հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց.
Նախարարդ էլ երեկ անամոթաբար ներողություն է խնդրում ուշացումների համար։ Ասում է սխալվել եմ, երբ ասել եմ, որ դիմակն օգուտ չի տալիս։ Նույնիսկ լրագրողներն էին հրաշալի հասկանում, որ դիմակը կարեւոր է եւ պնդում էին, որ դիմակ դնելը պետք է պարտադիր լինի։ Հիմա ինչի՞ համար եք ներողություն խնդրում, այդ ուշացումների, այդ անգրագիտության պատճառով առաջացած մահերի՞ համար։ Դրանց համար չեն ներում, դրանց համար դատարանը մեղավոր է ճանաչում ու համապատասխան պատիժ նշանակում։
«Ռուսական վարկի մեծ մասն արդեն իսկ ծախսված է»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել։
2020թ. հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ։ Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Արցախի Հանրապետության Պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում՝ համաձայն որի, հատուկ ռեժիմ է սահմանվում Հադրութի շրջանի Հարթաշեն,Քյուրաթա Ակնաղբյուր, Ուխտաձոր համայնքներում:
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում բնակիչները հունիսի 11-ին պտտահողմի նմանվող երևույթ են նկատել, լուսա և տեսանկարահանել են ու հրապարակել համացանցում։
«Ես հիմա էլ եմ ասում, որ անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու առնվազն այս պահին: Եվ այդ իմաստով, կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ ու գործիքակազմ, որ դա տեղի ունենա, և այն հաշվարկներն ու հրապարակումները, որ ես տեսել և լսել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, վկայում են, որ անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինի: Այո, ես դա հիմա էլ եմ ասում»,- ասաց Գրիգորյանը:
Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհի ամենազարգացած երկրները՝ մահացության ցուցանիշը և այլն․ երեկ նման «ցնցող» հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը՝ լուտանքների հերթական չափաբաժինը թափելով ընդդիմության վրա։
Սա աննախադեպ բան է: Աննախադեպ և՛ ասվածի բովանդակության, և՛ ասվածի ընտրված ձևաչափի առումով: Նման ստորացուցիչ հայտարարություն երբեք չի եղել: Երբե՛ք: Սա ապտակ էլ չի, սա թուք է մեր դիվանագիտության, մեր բոլորի ճակատին։
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության և ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովներում եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուռանդին, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բեսեսկուն և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոն հունիսի 10-ին համատեղ հայտարարությունն են ընդունել «Հայաստանի և ԼՂ միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Անդրանիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել և խեղաթյուրել է որդու` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը և օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլարը:
Հունիսի 11-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 36/2 շենքի բակում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:
Հունիսի 11-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հայտնաբերվել է կախված դի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
«Հայաստանում կբացվի 6 ընտրատեղամաս»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիայի մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում քանի՞ ընտրատեղամաս է բացվելու ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար։
Հասկացա՞ք… Տեղի է ունեցել վրիպակ: Ի՞նչ վրիպակ, ինչո՞ւ այս բնույթի, ո՞ւմ ձեռքն է տպել «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք» նախադասությունը, ի՞նչ է մտքով անցել… Այս հարցերի պատասխանները չտրվեցին: